2025-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.8 %-ով
Լուրեր |
2025 թվականին շարունակվել է էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և Վրաստան։
2025 թվականին Հայաստանում արտադրվել է 9 մլրդ 721 մլն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5.8 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Տվյալները ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարության 2025 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտադրության աճին զուգահեռ էականորեն ավելացել է արևային էներգետիկայի դերը էներգահամակարգում։ Ներկայումս համակարգին միացված են շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային էներգակայաններ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 43 տոկոսով։
Արևային կայանների զգալի մասը փոքր հզորության տնային տնտեսությունների կայաններ են։ Դրանց թիվը գերազանցում է 50 հազարը, իսկ համակցված արտադրական հզորությունը կազմում է շուրջ 650 մեգավատտ։ Ըստ ներկայացված տվյալների՝ արևային կայանների քանակական աճը կազմել է 60 տոկոս, իսկ հզորությունների աճը՝ 52 տոկոս։
Նախարար Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականին շարունակվել է էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և Վրաստան, ինչը պահպանել է Հայաստանի դերը տարածաշրջանային էներգետիկ փոխանակումներում։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասով նշվել է, որ արտադրված էլեկտրաէներգիայի 33 տոկոսը վաճառվելու է ազատականացված շուկայում։ Ըստ նախարարության՝ այս ցուցանիշը կարևոր է շուկայի մրցակցային միջավայրի ձևավորման և ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․