2025–ին գրանցվել է լրագրողների նկատմամբ 15 ֆիզիկական բռնության դեպք. լրագրողների դեմ 61 հայց է ներկայացվել
Լուրեր |
Ստեղծված միջավայրը էականորեն բարդացրել է մասնագիտական չափանիշներին համապատասխան լրագրողական գործունեությունը։
2025 թվականին ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ արձանագրված ճնշումների մեծամասնությունը, ինչպես նաև ներկայացված դատական հայցերի շուրջ կեսը իրականացվել են իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից։ Այդ մասին նշվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում։
Զեկույցի տվյալներով՝ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը կազմել է 224 դեպք՝ նախորդ տարվա 208 դեպքի համեմատ։ Խախտումների կառուցվածքը ներառում է 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ տեսակի ճնշումներ և 101 դեպք՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման մասով։
Ինչպես նախորդ տարիներին, խախտումների թվի աճ է արձանագրվել հատկապես հասարակական-քաղաքական լարվածությունների ընթացքում։ Զեկույցում նշվում է, որ իշխանություն–եկեղեցու վերնախավ և իշխանություն–ընդդիմություն հակամարտությունների լուսաբանումը հաճախ ուղեկցվել է ապատեղեկատվության, ֆեյք լուրերի, մանիպուլյատիվ մեկնաբանությունների, վիրավորանքի և զրպարտության տարածմամբ։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է նաև լրատվական դաշտի բևեռացվածության խորացում։ Զեկույցի համաձայն՝ ԶԼՄ-ների զգալի մասը գործել է տարբեր քաղաքական ճամբարների շահերի շրջանակում, ինչին զուգահեռ արձանագրվել է իշխանությունների և ընդդիմադիր ուժերի անհանդուրժողական վերաբերմունք ինչպես միմյանց, այնպես էլ անկախ կամ ոչ հարող լրագրողների նկատմամբ։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրում է, որ ստեղծված միջավայրը էականորեն բարդացրել է մասնագիտական չափանիշներին համապատասխան լրագրողական գործունեությունը և բացասաբար ազդել լրատվամիջոցների նկատմամբ հանրային վստահության վրա։ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ատելության և անհանդուրժողականության տարածումը խոչընդոտել է հանրային կարևոր հարցերի շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպմանը, ինչը դիտարկվում է որպես զգայուն գործոն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական նոր հայցերի թիվը կտրուկ աճել է՝ հասնելով հետհեղափոխական 2019 և հետպատերազմյան 2021 թվականների մակարդակին։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ներկայացվել է 61 նոր հայց, ևս 2 հայց՝ հեղինակային իրավունքների պաշտպանության պահանջով։ Համեմատության համար՝ 2024 թվականին այդպիսի հայցերի թիվը կազմել է 43։
Նշված 63 դատական հայցերից 31-ը ներկայացվել են պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից։ Տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու գործընթացում ներգրավված են եղել, ի թիվս այլոց, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ և այլ պաշտոնատար անձինք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․