Թվերն աճում են. Գնաճը Ճապոնիայում հասել է 40-ամյա առավելագույնին
Լուրեր |
Ճապոնիայում բազային սպառողական գնաճն արագացել է` հոկտեմբերին հասնելով 40-ամյա առավելագույնին, երկրի կենտրոնական բանկը վարում է գերցածր տոկոսադրույքների քաղաքականություն: Սպառողական գների համազգային բազային ինդեքսը ավելացել է 3,6 տոկոսով անցած տարվա համեմատ` գերազանցելով տնտեսագետների սպասած աճը, որը նկատվել էր սեպտեմբերին:
Սա ամենամեծ թռիչքն է 1982թ. փետրվարից ի վեր, երբ մերձավորարեւելյան ճգնաժամը`իրանա-իրաքյան պատերազմով պայմանավորված, հանգեցրել էր հում նավթի մատակարարման խափանման եւ էներգակիրների գների խիստ բարձրացման: Օտարերկրյա մատակարարման սահմանափակումները հանգեցրել են ներմուծվող սննդամթերքների, արդյունաբերական ապրանքների եւ արտադրական դետալների գների աճի, նաեւ իենի էժանացման, որն այս տարի դոլարի հանդեպ գրանցել է 20 տոկոս անկում:
Հոկտեմբերի տվյալները ցույց են տվել հումքի գների աճ, իսկ իենի թուլությունը հանգեցրել է 15,2 տոկոսով էներգիայի արժեքի թանկացման, այն դեպքում, երբ սննդամթերքների գները, բացի արագ փչացողներից, ավելացել են 5,9 տոկոսով, ինչն ամենաարագ աճն է 1981թ. մարտից ի վեր: Ճապոնիայի բանկը կանխատեսում է, որ մինչեւ 2023թ. ֆինանսական տարում միջին գները 3 տոկոսով ավելի բարձր կլինեն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․