Հայտնի են 2022թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները
Լուրեր |
Տնտեսագիտության ոլորտում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար Բեն Բեռնանկեին, Դուգլաս Դայմոնդին եւ Ֆիլիպ Դիբվիգին ՙբանկերի եւ ֆինանսական ճգնաժամերի ուսումնասիրության համար՚: Այս գիտնականների հետազոտության կարեւոր եզրահանգումն է, թե ինչու է ծայրահեղ կարեւոր խուսափել բանկերի փլուզումից: Որպեսզի տնտեսությունն աշխատի, խնայողությունները պետք է ինչ-որ տեղ ներդրվեն: Սակայն այստեղ առաջանում է շահերի բախում ․ ավանդատուն ուզում է արագ հասանելիություն ստանալ իր փողին, մինչդեռ ձեռնարկությունը պետք է իմանա, որ իրեն չեն պարտադրի վաղաժամկետ մարել վարկը: Դայմոնդն ու Դիբվիգն իրենց հետազոտությունների մեջ ցույց են տալիս, թե ինչպես են բանկերը լուծում այդ խնդիրը: Միաժամանակ, նրանք ուշադրություն են հրավիրել բանկերի խոցելիության վրա այն դեպքում, եթե ճգնաժամի ֆոնին ավանդատուները ցանկանան միաժամանակ դուրս բերել իրենց միջոցները: Դրանց զանգվածային արտահոսքի հետեւանքով վարկային հաստատության փլուզումը կանխելու համար մասնագետներն առաջարկել են ավանդների ապահովագրում կառավարության կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․