2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով
Լուրեր |
Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այսպիսով` այն կկազմի մոտ 505 մլրդ դրամ: Պետբյուջեով նախանշված է նաև, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը կնվազի: Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի մանրամասներն է ներկայացրել ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը: Ըստ փոխնախարարի, հաջորդ տարվա պետբյուջեով ծախսերը կկազմեն մոտ 2 տրլն 590 մլրդ 147 մլն դրամ: Որպես կանոն սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերն ամենամեծն են: Հովհաննիսյանի խոսքով?հաջորդ տարվա պետբյուջեով ավելացնելու են թոշակը: 2023-ի պետբյուջեով Արցախի Հանրապետությանը նախատեսված է տրամադրել 144 մլրդ դրամ (բյուջետային վարկ)` նույն չափով, ինչ նախատեսված էր տրամադրել 2022 թվականին: 2023-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Աճ է նախատեսվում գրեթե բոլոր ոլորտներում. արդյունաբերության ոլորտում`5.1 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում` 3, շինարարությունում` 9.6, ծառայությունների ոլորտում`8.2 տոկոս: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․