Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2.5 տոկոսով
Լուրեր |
Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:
«Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է 4.4 տոկոսով: Հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար»,-ասաց Հովհաննիսյանը:
Նախարարի վստահեցմամբ՝ պարտքի կառավարման հետ կապված ցուցանիշները գտնվում են թիրախային մակարդակում, ներքին պարտքի և դրամային պարտքի ցուցանիշները շարունակաբար բարելավվում են:
Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:
«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի ծախսերի գծով աճ է արձանագրվել և ընթացիկ, և կապիտալ ծախսերում: Փաստացի 2023-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 1 տրլն 160 մլրդ դրամի եկամուտներ և ծախել ենք 1 տրլն 26 մլրդ դրամ, ունեցել ենք 134 մլրդ դրամ հավելուրդ»,-ասաց Հովհաննիսյանը:
Բյուջեի եկամուտները 56 մլրդ դրամով գերազանցել են առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը՝ պայմանավորված հարկային եկամուտների և տուրքերի գերակատարմամբ և այլ եկամուտների պլանավորվածից ավելի մուտքերով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․