YouTube-ը փոքր լսարան ունեցող բլոգերների համար հեշտացնում է գումար վաստակելու հնարավորությունը
Լուրեր |
YouTube վիդեոհոսթինգը պարզեցրել է գործընկերային ծրագրին (Youtube Partner Program) մասնակցելու պայմանները, որը թույլ է տալիս գումար վաստակել տեսանյութերում գովազդի և այլ գործիքների միջոցով, այս մասին հայտնում է The Verge-ը,- գրում է News.am Tech-ը։
Այժմ Youtube Partner Program-ին միանալու համար բավական է ունենալ 500 բաժանորդ և 3000 ժամ դիտում վերջին 12 ամիսների ընթացքում։ Նախկինում այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 1000 բաժանորդ և 4000 ժամ դիտում։
Բացի դրանից, YouTube-ն իջեցրել է TikTok-ի հետ մրցակցող Shorts տեսանյութերի դրամայնացման ծրագրին հասանելիություն ունենալու շեմը։ Այժմ բավական է վերջին 90 օրվա ընթացքում 3 միլիոն դիտում հավաքել, մինչդեռ նախկինում պահանջվում էր 10 միլիոն դիտում։
Նոր կանոնները շուտով ուժի մեջ կմտնեն հինգ երկրում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Թայվանում և Հարավային Կորեայում: YouTube-ը նախատեսում է ապագայում դրանք ընդլայնել այլ տարածաշրջաններում:
NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ YouTube-ն այսուհետ թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։
Մայիսին տեղի ունեցած YouTube Brandcast ամենամյա միջոցառման ժամանակ Google-ը հայտարարել էր, որ գովազդային նոր ձևաչափ է գործարկում․ այսուհետ խելացի հեռուստացույցներում YouTube հավելվածից օգտվողներին կցուցադրվի 30 վայրկյան տևողությամբ գովազդային տեսանյութեր՝ առանց դրանք բաց թողնելու հնարավորությամբ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․