Canate ընկերությունը շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)
Լուրեր |
2000 ցուցահանդեսային ապրանքանիշ, 550 երիտասարդ դիզայներներ և վեց օրվա ընթացքում 307 418 այցելու։
Ահա այսպիսին էր Salone del Mobile կահույքի միջազգային ընկերության 2023 թվականի ամենամյա ցուցահանդեսը, որն ընկերության բացման օրվանից արդեն 61-րդ է։ Դիզայնի ոլորտում աշխարհի մաշտաբով հայտնի այս իրադարձությունը՝ ամենասպասվածն է ։
Salone del Mobile կահույքի միջազգային ընկերությունը իր շուրջ էր համախմբել ճարտարապետների, դիզայներների և արտադրողների ՝ ինչպես իտալական, այնպես էլ միջազգային շուկաներից: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ ընկերություններ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնք արդեն իսկ իրենց ներդրումն են ունեցել՝ համագործակցելով տարբեր ապրանքանիշերի հետ, այսպիսով ևս մեկ անգամ ընդգծելով ոլորտում կահույքի և ինտերիերի դիզայնի կարևորությունը։
Աշխարհում հայտնի բռենդների ցուցահանդեսին Հայաստանը նույնպես ունեցավ իր մասնակցությունը, ի դեմս Canate ընկերության։ Canate-ն հայաստանյան շուկայում խոշոր կահույքագործական ընկերություներից մեկն է, դաշտում՝ լավագույնը իր մատուցած ծառֆայություններով և որակական չափանիշներով։
Ցուցահանդեսին ընկերությունը մասնակցում էր իր պրոֆեսիոնալ թիմային կազմով, վերջիններս միջոցառման ընթացքում հանդիպեցին խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների, մասնակցեցին կարևոր քննարկումների ու փոխանակվեցին սեփական փորձով ՝ դառնալով միջազգային գործընկերության մի մասնիկը։
Մաշտաբային այս իրադարձությունը նոր պայմանավորվածությունների հիմք դարձավ՝ Canate կահույքի ընկերությունն այսուհետ կհամագործակցի ներկերի՝ Lechler և բռնակների՝ DND միջազգային ամենախոշոր ընկերությունների հետ։
Lechler ներկերի միջազգային ընկերությունը դեռեւս 1858 թվականից իր ոլորտում առաջատարներից է, հանդիսանում է արդյունաբերության, հարդարման, դեկորատիվ բիզնեսի լավագույն ներկայացուցիչներից մեկը։
DND բռնակների ընկերությունը ոլորտում է սկսած 1968 թվականից։ Իտալական այս ապրանքանիշը, իր դիզայներական յուրահատկությամբ հանդիսանում է ֆունկցիոնալության կատարյալ սինթեզ:
Այս ընկերությունների հետ աշխատանքն այսուհետ ևս մեկ քայլով կնպաստի Canate բռենդի կատարելագործմանը։ Ընկերությունը շարունակում է համագործակցություններ և կապեր հաստատել միջազգային տարբեր արտադրողների հետ։
Հիշեցնենք, որ Salone del Mobile ցուցահանդեսը կայացավ 2023 թվականի ապրիլի 18-ից 23-ը։
https://www.youtube.com/watch?v=VD7vof-QI48
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․