Toyota-ն մայիսին կկրճատի արտադրությունը 10%-ով․ Nikkei
Լուրեր |
Ճապոնական Toyota Motor-ն ասել է խոշոր մատակարարներին, որ ծրագրում է մայիսին կրճատել համաշխարհային արտադրությունը 10%-ով ՝ մատակարարման շղթայի խափանումների պատճառով,- հայտնում է Nikkei Asia-ն։ Երեքշաբթի օրը Toyota Motor-ը խոշոր մատակարարներին հայտնել է, որ մտադիր է հաջորդ ամիս կրճատել համաշխարհային արտադրությունը մինչև մոտ 700,000 ավտոմեքենա, ինչը 10%-ով պակաս է նախնական պլաններից: Մարտին Toyota-ն դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում, իսկ հետո մատակարարումները երկիր։ Ընկերությունն այս որոշումը բացատրել է արտադրական շղթաների և արտահանման ուղիների հետ կապված խնդիրներով։ Միաժամանակ ավտոարտադրողը Ռուսաստանից հետ է կանչել իր 26 ներկայացուցիչներին և նրանց ընտանիքներին։ Ընկերության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Toyota-ն չի պատրաստվում լքել Ռուսաստանը։
Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով ընկերության աղբյուրը, հայտնել է, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Toyota-ն ստիպված կլինի զգալիորեն կրճատել ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայում ՝ նախկինում ծրագրված ծավալի համեմատ։ Այսպիսով, ըստ գործակալության աղբյուրների, Toyota-ի բոլոր ճապոնական ձեռնարկություններում արտադրության ընդհանուր ծավալները ապրիլին կնվազեն 20%-ով, մայիսին ՝ 10%-ով, իսկ հունիսին ՝ 5%-ով։ Դա պայմանավորված է կիսահաղորդիչների շարունակական պակասով, ինչպես նաև ավտոմասերի մատակարարման հետ կապված նոր խնդիրներով:
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/9gnUbi8PlyQ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․