YouTube-ում նոր ու հարմարավետ գործառույթ է հայտնվել
Լուրեր |
YouTube-ում նոր գործառույթ է հայտնվել, որը կոչվում է Stable Volume (Ձայնի կայուն բարձրություն): Ընկերության ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտարարել այս նորամուծության մասին, սակայն այն նկատել է հայտնի տեխնոբլոգեր Բրենդոն Լին,- գրում է News.am Tech-ը:
Ինչպես տեղեկացնում է Android Authority-ն, տրամադրված սքրինշոթների համաձայն, ձայնի ավտոմատ կառավարման անջատիչը հայտնվել է կարգավորումների բաժնում` Backlight ֆունկցիայի ներքո: Ստուգելու համար, թե արդյոք ձեզ մոտ արդեն կա այս հնարավորությունը, անհրաժեշտ է այցելել կարգավորումներ՝ տեսանյութ դիտելու ժամանակ:
Օգտատերերը, որոնք արդեն փորձարկել են նոր գործառույթը, նշում են, որ անջատիչը հավասարեցնում է տեսանյութերի ձայնի մակարդակը: Դա նշանակում է, որ այն հարթեցնում է չափազանց բարձր պահերը բղավոցի կամ ֆոնային հնչյունների ժամանակ, ինչպես նաև ուժեղացնում է չափազանց ցածր հատվածները տեսանյութերում: Նոր գործառույթը թույլ է տալիս ապահովել ավելի հարմարավետ և հավասարակշռված աուդիո փորձառություն YouTube հարթակում՝ առանց նվագարկման ընթացքում ձայնը ձեռքով կարգավորելու:
Այս պահին Steady Volume ֆունկցիան հասանելի է միայն YouTube հավելվածի որոշ օգտատերերի համար. Android և iOS օպերացիոն համակարգերի օգտատերերի մեծամասնությանը այս գործառույթը դեռ հասանելի չէ: Սպասվում է, որ նորամուծությունը կներդրվի YouTube-ի հաջորդ թարմացման շրջանակում և հասանելի կլինի բոլոր օգտատերերին բջջային երկու հարթակներում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․