Նոր հնարավորություն փոքր ու միջին ձեռնարկությունների համար. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Լուրեր |
Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները տարին մեկ անգամի փոխարեն կարող են ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխումն իրականացնել եռամսյակը մեկ անգամ,- գրում է ejc.am-ը։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:
«Մինչև այս ՍՊԸ-ներն իրավունք ունեին շահույթը բաշխել տարին մեկ անգամ: Դա անհարկի արգելք էր նմանատիպ ընկերությունների համար: Հարկ է նշել, որ ՍՊԸ-ները շատ դեպքերում ընտանեկան բիզնեսներ են, այսինքն՝ սեփականատերերը սահմանափակ քանակով անձինք են՝ շատ դեպքերում փոխկապակցված: Իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ այդ գործընթացը չէր կատարվում տարին մեկ անգամ, այսինքն, երբ սեփականատիրոջը որոշակի գումար էր հարկավոր, նա պարբերաբար դա ստանում էր այլ միջոցներով, կազմակերպությունից ձևակերպվում էին փոխառություններ և այլն»,-ասաց փոխնախարարը:
Գերատեսչությունը համարել է, որ նման օրենսդրական արգելքն անտեղի է, և փոփոխությամբ առաջարկում են, որ ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տան ընկերություններին իրենց կազմակերպության ստեղծած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ: Այսպիսով՝ սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
Ըստ փոխնախարարի՝ սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել:
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ներկայացված օրենքի նախագծին, այն կքննարկվի լիագումար նիստում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․