Փորձագետները AI-ի ապագան համեմատել են համաճարակների և միջուկային պատերազմների հետ
Լուրեր |
Արհեստական բանականության ոլորտի մի շարք հայտնի դեմքեր նախազգուշացրել են, որ արհեստական բանականությունը կարող է «գոյաբանական սպառնալիք» ստեղծել մարդկության համար: Այն պետք է դիտարկել որպես համավարակի և միջուկային պատերազմների համարժեք գլոբալ ռիսկ, կարծում են փորձագետները։
Ոչ առևտրային հետազոտական «Centre for AI Safety» կազմակերպության 22 բառից բաղկացած բաց նամակը ստորագրվել է ավելի քան 350 AI ղեկավարների, գիտնականների և ճարտարագետների կողմից:
Ըստ հայտարարության՝ ոլորտի փորձագետները, լրագրողները, քաղաքական գործիչները և հասարակությունը գնալով ավելի ու ավելի հաճախ կքննարկեն տեխնոլոգիայի հետ կապված կարևոր և հրատապ ռիսկերի լայն շրջանակ,- գրում է b24.am-ը։
«Երբեմն դժվար է անհանգստություն հայտնել առաջադեմ արհեստական բանականության ամենալուրջ սպառնալիքների վերաբերյալ: Նամակը կօգնի հաղթահարել այս խոչընդոտը և բացել քննարկումների նոր շարք»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստորագրողների թվում են AI 3 առաջատար ընկերությունների գործադիր տնօրենները՝ Սեմ Ալթմանը (OpenAI), Դեմիս Հասաբիսը (Google DeepMind) և Դարիո Ամոդեյը (Anthropic):
AI կնքահայրեր Ջեֆրի Հինթոնը և Յոշուա Բենջիոն միացան նրանց։ Նամակը ստորագրել է նաև Meta-ի փոխնախագահ և AI-ի գլխավոր մասնագետ Յան Լեկունը։
Հիշեցնենք, որ մարտին արհեստական բանականության ոլորտում ավելի քան 1000 փորձագետներ կոչ էին արել 6 ամսով դադարեցնել GPT-4-ից ավելի հզոր լեզվական մոդելների ուսուցումը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․