Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է
Լուրեր |
Կոնվերս Բանկը կմասնակցի մայիսի 19 եւ 20-ին կայանալիք Yerevan Tech Forum 2К23-ին որպես առանցքային 5G գործընկեր՝ վերահաստատելով թվային փոխակերպումների առաջատար դառնալու հավակնությունը:
Yerevan Tech Forum-ին Կոնվերս Բանկը մասնակցելու է ներկայացուցչական կազմով՝ ներառյալ բանկի թվային փոխակերպման եւ նորարարությունների կոմիտեի նախագահ Ահարոն Լեւոնյանը եւ ոլորտի առաջատար այլ մասնագետներ:
Համաժողովի ընթացքում տեղում գործելու է բանկի բիզնես տաղավարը:
Բանկից հայտնել են, որ մասնակցության այս ձեւաչափի շնորհիվ հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ծանոթանալ բանկի պրոդուկտներին եւ ծառայություններին, խորհրդատվություն ստանալ բանկի կողմից առաջարկվող թվային լուծումներին, ինչպես նաեւ հաղորդակցվել բանկի մասնագետների հետ:
«Կոնվերս Բանկի թիմը պատրաստակամ է համաժողովի մասնակիցների ու հյուրերի հետ կիսվել իր փորձառությամբ եւ փորձագիտական տեսակետով, այդ թվում՝ Open mobile banking-ի զարգացման եւ թվային հնարավորությունների զարգացման շուրջ:
Բանկի թվային փոխակերպման կարեւորագույն եւ ներկայում ակտիվորեն զարգացող ուղղություններից է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար թվային պրոդուկտների ներդրումը:
Yerevan Tech Forum 2К23 համաժողովում 5G գործընկերոջ կարգավիճակը Կոնվերս Բանկում որակում են գոհացուցիչ ու, միաժամանակ, պարտավորեցնող. սրանով բանկը հայտարարում է թվայնացման ռազմավարության շրջանակում ներդրումների եւ այնպիսի նոր պրոդուկտների մշակման մտադրության մասին, որոնք կբավարարեն հաճախորդների պահանջները եւ հուսալի նախադրյալներ կստեղծեն թվային տնտեսության մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․