Եվրահանձնաժողովը 2023-ին Չինաստանի ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը բարձրացրել է մինչև 5.5%
Լուրեր |
Չինաստանը կդառնա աշխարհի խոշոր տնտեսությունների մեջ ամենաարագ աճող երկիրը, ընդ որում՝ ՀՆԱ աճը ընթացիկ տարում ակնկալվում է 5.5%, իսկ 2024-ին՝ 4.7%: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի գարնանային տնտեսական կանխատեսման մեջ։ Աշնանային կանխատեսումներում ԵՀ-ն Չինաստանում ակնկալում էր 4.5% աճ 2023-ին, իսկ 2024-ին՝ 4.7%,- գրում է b24.am-ը։
Կանխատեսվում է, որ 2023 թվականին ԱՄՆ տնտեսությունը կաճի մինչև 1.4%, իսկ 2024 թվականին աճը կդանդաղի մինչև 1%: Աշնանային կանխատեսմամբ ԵՀ-ն ակնկալում էր համապատասխանաբար 0.7% և 1.7% աճ, մինչդեռ ընթացիկ տարում ԵՄ տնտեսությունը կաճի 1%-ով։
Ինչ վերաբերում է ողջ աշխարհին, բացառությամբ ԵՄ երկրների, 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 3.1%՝ աշնանը սպասվող 2.9%-ի դիմաց, իսկ 2024 թվականի կանխատեսումը 3.4%-ից իջեցվել է 3.3%-ի։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․