ChatGPT-ում նոր ֆունկցիա է ավելացվել
Լուրեր |
OpenAI ընկերությունը նոր կարգավորումներ է ավելացրել արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտի ինտերֆեյսում, որը թույլ կտա օգտատերերին ջնջել զրույցի պատմությունը և ապահովել տվյալների արտահանման ավելի հարմար եղանակ: Ստարտափը նաև հայտարարել է ծառայության բիզնես տարբերակ (ChatGPT Business) թողարկելու մտադրության մասին, որը կներկայացվի առաջիկա ամիսներին,-- գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է Foxnews-ը, չատբոտն այսօր աշխատում է համեմատաբար վերջերս ներդրված GPT-4 լեզվական մեծ մոդելի հիման վրա, իսկ ծառայությունից այժմ օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ։ ChatGPT-ը լռելյայն կերպով պահպանում է և՛ օգտագործողի պատասխանները, և՛ արհեստական բանականության պատասխանները: Նոր կարգավորումները, սակայն, թույլ կտան 30 օր հետո ջնջել զրույցի պատմությունը: Ընդորում, տվյալները չեն օգտագործվի OpenAI-ի կողմից՝ լեզվական մոդելներին ուսուցանելու համար։
Ընկերության տվյալներով՝ կառավարման այս նոր տարրերը հասանելի կլինեն բոլոր օգտատերերին, և դրանց փուլային ինտեգրումն արդեն սկսվել է։ OpenAI-ը նշում է, որ կարգավորումները կարող են փոխվել ցանկացած պահի: Եթե զրույցների պատմության պահպանման ֆունկցիան անջատված է, ապա դրանք կպահվեն միայն 30 օր, իսկ ջնջվելուց առաջ ըստ անհրաժեշտության մոնիտորինգի կենթարկվեն՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։
Բացի դրանից, ընկերությունն ավելացրել է բովանդակությունն արտահանելու ավելի պարզեցված հնարավորություն։ Ըստ OpenAI-ի՝ գործիքն օգտատերերին թույլ է տալիս արտահանել արհեստական բանականության հետ զրույցների և հարակից ինֆորմացիայի պատճենները: Այս տվյալները նախկինում ևս հնարավոր էր արտահանել, բայց դա մի փոքր ավելի շատ ջանք ու ժամանակ էր պահանջում։
Միևնույն ժամանակ OpenAI-ը հայտարարել է, որ թողարկում է ChatGPT-ի բիզնես տարբերակը։ Ստարտափը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ լրացուցիչ հնարավորություններ կստանա չատբոտի այս տարբերակը ընդհանուր հասանելի մյուս տարբերակի համեմատ։ Այդուհանդերձ, ընկերությունը վստահեցրել է, որ ChatGPT-ի սովորական տարբերակում օգտատերերի ստեղծած տվյալները լռելյայն կերպով չեն օգտագործվի լեզվական մոդելների ուսուցման համար:
OpenAI-ը պարզաբանել է, որ բիզնես տարբերակը նախատեսված է «պրոֆեսիոնալների համար, որոնք իրենց տվյալների նկատմամբ ավելի շատ վերահսկողության կարիք ունեն, ինչպես նաև ընկերությունների համար, որոնք ցանկանում են կառավարել վերջնական օգտագործողի փորձառությունը»: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․