Բիթքոյնի գինը հասել է $30,000-ի
Լուրեր |
Աշխարհի առանցքային կրիպտոարժույթներից մեկի՝ բիթքոյնի գինը հասել է գրեթե 30,000 դոլարի, նման գին չի եղել 2022 թ․ հուլիսից ի վեր։
Այս տարվա մարտի 9-10-ը բիթքոյնն արժեր մոտ 20,000 դոլար, իսկ հունվարին՝ շուրջ 16,000 դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Coinmarketcap.com-ի, դրա գինն աճել է 7,40%-ով, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում՝ 5,90%-ով։ Այս կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան ներկայումս գնահատվում է 579,747,620,199 դոլար:
Շատ փորձագետներ կարծում են, որ ապագայում բիթքոյնն ավելի ու ավելի կթանկանա, հատկապես հաշվի առնելով բիթքոյնի սահմանափակ քանակը. մինչ օրս մարդկանց հաջողվել է արդյունահանել 19,3 մլն բիթքոյն, որից մոտ 6 մլն-ն անդառնալիորեն կորել է։ Առաջիկա 100 տարիների ընթացքում մնացել է արդյունահանել ընդամենը 1,7 մլն բիթքոյն, որից մոտ 1 մլն-ը ևս կկորի։
Ինչ վերաբերում է այլ կրիպտոարժույթներին, դրանց գինն այսօր նույնպես այսօր աճում է. Ethereum-ի գինն աճել է մոտ 3,2%-ով՝ մոտենալով 2000 դոլարի նշագծին: Զգալիորեն թանկացել են նաև BNB-ն (4,5%, մինչև 327 դոլար), Cardano-ն (3,5%, մինչև 0,4 դոլար) և Solana-ն (5%, մինչև 21 դոլար):
Ընդհանուր առմամբ, մեկ օրում ամբողջ կրիպտոշուկան աճել է 4,26%-ով, և ներկայումս դրա կապիտալիզացիան կազմում է 1,24 տրլն դոլար:
Կրիպտոարժույթների փոխարժեքի աճը տեղի է ունեցել նաև ուրբաթ տնտեսության «ոչ գյուղատնտեսական» սեկտորում տիրող վիճակի վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո։ Ըստ այդ հաշվետվության՝ գործատուները մարտին պահպանել են աշխատանքի ընդունման բարձր տեմպերը, ինչը վկայում է, որ ԱՄՆ տնտեսությունը դեռ պահպանում է կայությունունը։
Բացի դրանից, բանկային հատվածում տիրող իրարանցումը, որն առաջացել էր Silicon Valley Bank-ի փլուզման պատճառով, ամրապնդեցին շուկայի մասնակիցների սպասումները, որոնք կարծում են, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն բարձրացնի տոկոսադրույքները, քանի որ հույս ունի թեթևացնել այս ոլորտի բեռը: CMC Markets-ի փորձագետների կարծիքով՝ կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ թրեյդերների լավատեսությունը նույնպես հանգեցրել է կրիպտոարժույթների աճին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․