Apple-ի գրեթե բոլոր ծառայություններն անհասանելի կդառնան հին օպերացիոն համակարգով սարքերի համար
Լուրեր |
Apple-ի գրեթե բոլոր ծառայությունները, բացառությամբ iCloud ամպային պահեստի, անհասանելի կդառնան հնացած օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար, այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր StellaFudge-ը,- գրում է News.am Tech-ը։
«Մայիսի սկզբից Apple-ի ծառայություններին հասանելիությունը, բացառությամբ iCloud-ի, այլևս կդադարեցվի այն սարքերի համար, որոնք աշխատում են iOS 11-11.2.6, macOS 10.13-10.13.3, watchOS 4-4.2.3, tvOS 11-11.2.6-ով։ Ամենայն հավանականությամբ, դուք թարմացման առաջարկով ծանուցում կստանաք»,- գրել է աղբյուրը։
Այսպիսով, ծառայությունները կդադարեն հասանելի լինել iPhone iOS 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգերով, macOS 10.13 High Sierra և ավելի ցածր մոդելի համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար։
Apple-ի աջակցության կայքը նախկինում տեղեկացրել էր, որ «ծրագրային ապահովման ավելի հին տարբերակներն այլևս չեն աջակցի Apple ծառայություններին, ինչպիսիք են App Store-ը, Siri-ն և Maps»-ը: Համացանցում նաև տեղեկություններ կան, որ iMessage-ը և FaceTime-ը կշարունակեն աշխատել նույնիսկ նման սարքերի վրա։
Նշենք, որ StellaFudge-ը վստահելի աղբյուր է։ Նախկինում նա AirPods Max ականջակալների և AirTags ստեղնաշարի իրական լուսանկարները հրապարակել էր դրանց թողարկումից առաջ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել այնպիսի արտադրանքների մասին, ինչպիսիք են M1 iPad Pro պլանշետը և iPhone 12 սմարթֆոնների շարքը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․