2022-ի հուլիսից թոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար
Լուրեր |
2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2023-ի հունվարը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար դրամի անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել, որից կենսաթոշակառուներին վճարվել է 1 միլիարդ 29 միլիոն դրամ հետվճար:
Կառավարության նիստի ժամանակ նման թվեր է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հունվարին աճը մի փոքր ավելի ցածր էր ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների, ինչը պայմանավորված է տոների կապակցությամբ այդ ամիսների գնողունակության բարձրացման հետ: Ակնկալում ենք, որ փետրվարին թիվը կմեծանա՝ հաշվի առնելով, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում կենսաթոշակներն ու նպաստները կտրամադրվեն անկանխիկ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ կենսաթոշակառուներին որպես հետվճար վերադարձվող գումարի միջին թիվը 3200 դրամ է, ստացվում է՝ կենսաթոշակառուների 70%-ն իր թոշակը օգտագործում է անկանխիկ տարբերակով։
«Սա նշանակում է, որ մենք այս մարդկանց համար թոշակը սեպտեմբերից ոչ թե 3000 դրամով ենք ավելացրել, այլ՝ 6000։ Այս գործարքներն ամբողջությամբ թափանցիկության դաշտում են, այս ծրագիրը կարելի է համարել կառավարության եւ թոշակառուների համագործակցության պայքարը ստվերի դեմ»,- արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․