Ռուսաստանը 2022 թվականի սկզբից Անթալիայում բացել է գրեթե 60 ընկերություն
Լուրեր |
Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում թուրքական Անթալիայում ՝ 2022 թվականի սկզբից այս քաղաքում բացելով գրեթե 60 ընկերություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի (CCIA) ղեկավար Դավութ Չեթինը։ «Ապրիլ ամսին մենք իրական «ռուսական բում» ապրեցինք ընկերությունների ստեղծման հարցում, Ռուսաստանն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցեց մյուս երկրներին։ Ռուսական բիզնեսը Անթալիայում տարեսկզբից աճել է 58 ընկերություններով»,- ասել է Չեթինը։
Նրա խոսքով, անցյալ տարի առաջին չորս ամիսներին Անթալիայում գրանցվել է 19 ընկերություն Ռուսաստանից։ Այսինքն ՝ 2022 թվականին եռապատիկ աճ է գրանցվել, մինչդեռ ընկերությունների մեծ մասը բացվել է ապրիլին։ Նա հավելել է, որ այժմ քննարկվում են Անթալիայում երկրորդ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերը։ Այս հարցը արդիական է դարձել, քանի որ գործող գոտում գործնականում ազատ տարածք չկա։ Ենթադրվում է, որ Անթալիային հարակից Բուրդուր և Իսպարտա գավառների միջև կհայտնվի նոր գոտի ՝ 10-14 միլիոն քառակուսի մետր տարածքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 1-ին հեշտացրել է արտասահմանյան ընկերությունների հարկային գրանցման գործընթացը բանկային հաշիվ բացելիս։ Փոփոխությունները ներմուծում են օտարերկրյա ձեռնարկությունների հարկային գրանցման նոր հիմք ՝ կապված ռուսական բանկում հաշիվ բացելու հետ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․