Գերմանական Siemens-ը լքում է ռուսական շուկան
Լուրեր |
Siemens-ը հայտարարել է ռուսական շուկայից հեռանալու մասին։ Ընկերությունն արդեն սկսել է «արտադրական և բիզնես գործունեությունը դադարեցնելու ընթացակարգերը»:
«Siemens-ը կլքի ռուսական շուկան ուկրաինական պատերազմի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստան մատակարարումների դադարեցման և բոլոր նոր բիզնես նախագծերի դադարեցման մասին ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և պատժամիջոցների հետ։ Siemens-ը դադարեցրել է ապրանքների առաքումը նաև դեպի Բելառուս։ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ընկերությունը կշարունակի միայն «մի փոքր ծառայողական աշխատանք» կատարել Ռուսաստանում, և որ Siemens-ը գնահատում է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։
Մարտի 22-ին «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել էր, որ Siemens-ը իրենց տեղեկացրել է Sapsan-ի գնման պայմանագրի կասեցման մասին։ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այնուհետև ասել էր, որ ընկերությունը կարող է փոխարինվել այլ կազմակերպություններով։ Նա ենթադրել է, որ գերմանական ընկերությունը որոշումը կայացրել է դրսի ճնշման ներքո։
Siemens-ը Ռուսաստանում գործում է 1852 թվականից, երբ ընկերությունը զբաղվում էր հեռագրական գծերի անցկացմամբ։ Ռուսաստանին բաժին է ընկնում ամբողջ վաճառքի մոտ 1%-ը:
Հիշեցնենք,որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո բազմաթիվ ընկերություններ հայտարարեցին Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու մասին։ Դրանց թվում են Nokia, Ericsson, General Electric եւ այլն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․