Ո՞ր ուղղություններով է աճում Հայաստանի ներմուծումը
Լուրեր |
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ներմուծել է 3 մլրդ 271 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 48.7%ով աճել է։ Ընդ որում խոշորացված բոլոր ապրանքախմբերի գծով աճ է գրանցվել։ Ծավալով ներմուծման առաջատարը հանքահումքն է, այսինքն գազն ու նավթամթերքը: Վեցց ամսում Հայաստան է ներմուծվել մոտ 560 մլն դոլարի հանքահումք: Այդպիսով, հանքահումքի տեսակարար կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 17% է։ Ներմուծվող երկրորդ խոշոր ապրանքախումբը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 509 մլն դոլարի կամ ամբողջ ներմուծման մոտ 16%-ը։ Ներմուծվող երրորդ խոշոր ապրանքախումբը դեղամիջոցներն են, նաև լվացող, մաքրող միջոցներ, շինարարական ու տարատեսակ ներկեր, լաքեր։ Այս ամիսներին մեր երկիր է ներմուծվել 274 մլն դոլարի քիմիական արդյունաբերության արտադրանք: Այսպիսով այս կիսամյակում ներմուծումը Հայաստան աճել է 1 մլրդ 72 մլն դոլարով, որից 150 մլն դոլարը հանքահումքի ծավալի աճն է, 144 մլն դոլարը՝ մեքենաների ու սարքավորումների, 121 մլն դոլարը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների, 140 մլն դոլարը՝ տրանսպորտային միջոցների։ Այս ապրանքախմբերն ամենաշատն են նպաստել աճին՝ միասին ապահովելով 555 մլն դոլարի աճ։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հարցում։ Այնտեղից ներմուծվել է 1 մլրդ 108 մլն դոլարի ապրանք: Ռուսաստանի կշիռը Հայաստանի ներմուծման մեջ կազմել է 33.9%: Երկրորդ տեղում Չինաստանն է, ներմուծումը կազմել է 503 մլն դոլար։ Հաջորդում է Իրանը, որտեղից ներմուծման աճը ևս զգալի ազդեցություն է թողել։ Իրանից Հայաստան է ներմուծվել մոտ 250 մլն դոլարի ապրանք, աճը՝ 30.6%։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․