Ավիաընկերությունները, որոնց ղեկավարներն ունեն «տնտեսվարողի վատ հեղինակություն», վկայական չեն ստանա
Լուրեր |
Կառավարությունն առաջարկում է վկայական չտալ այն ավիաընկերություններին, որոնց ղեկավարներն ունեն ՙտնտեսվարողի վատ հեղինակություն: Օդանավ շահագործողի վկայականը, այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում է Քաղավիացիայի կոմիտեն, առաջարկել էր մերժել Օդանավ շահագործողի վկայականը-ի տրամադրումը, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, նաեւ պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ: Նախարարությունն առաջարկում էր նաեւ, որ եթե ավիաընկերությունն արդեն ունի ՕՇՎ, բայց դրա գործունեության ընթացքում ի հայտ են գալիս վերը նշված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, ապա կոմիտեն կարող է դադարեցնել վկայականի գործողությունը: Մինչևայժմ ՙԱվիացիայի մասին՚ օրենքում ՕՇՎ-ի տրամադրումը մերժող կամ եղած ՕՇՎ-ի գործողությունը դադարեցնող նման հիմքեր նախատեսված չեն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․